Դիտումների քանակը` 28
5֊ամյա ֆրանսիացի երիտասարդը Փարիզից 8 ամսում հասել է Սյունիք
«Նկարի երիտասարդը 25-ամյա ֆրանսիացի Լուի Ֆլիշին է։ Մայիսի 10-ին նա ավարտին հասցրեց 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մեկնարկած իր ճամփորդությունը.
միայնակ ոտքով հաղթահարել է Փարիզից մինչեւ Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը,
8 ամսում անցել է 6500 կմ,
չի օգտագործել որեւէ սարքավորում, որևէ տրանսպորտից չի օգտվել,
հաղթահարել է մի շարք երկրներում բազում մարտահրավերներ։
Երիտասարդին հանդիպել էի Երևան—Գորիս ճանապարհի 140—րդ հատվածում, խոստացել էր վերադարձին հանդիպել:
Լուին տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ, հյուրընկալությամբ և Գորիս քաղաքի գեղեցկությամբ»֊իր ՖԲ էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։