Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․ 1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, 2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, 3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, 4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։ «Հայաստան» դաշինք «Ուժեղ Հայաստան» դաշինք «Հայաքվե» «Ապրելու երկիր» «Բարգավաճ Հայաստան» «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» «Հայ ազգային կոնգրես» «Ժառանգություն» «Միասին» «Դեմոկրատական այլընտրանք» «Նոր դարաշրջան» «Միավորված հայեր»

Continue ReadingՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Ինչպես և զգուշացնում էինք, 6 տարի անց Ադրբեջանը կդառնա Մեղրիի և Զանգեզուրի միջանցքի տերը. Արթուր Խաչիկյան

Հայաստանում նոր սկանդալ է․ պարզվել է, որ Ջարեդ Քուշները հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է ստացել Ադրբեջանի բանկերից՝ իր գաղտնի հաշիվներին փոխանցելու համար։ Այս մասին գրել է Մեթյու Քոուլը՝ այս տարվա հոկտեմբերի 22-ին Vanity Fair ամսագրում հրապարակված իր հոդվածում։ Քոուլի տեղեկություններով՝ Նիդեռլանդների գաղտնի ծառայությունները հայտնաբերել են, որ նա մոտ 750 միլիոն դոլար է ստացել «Ալֆա» անունով իր հաշվին, ևս 1 միլիարդ դոլար՝ մեկ այլ հաշվին։ Այս ամենը կատարվել է Ադրբեջանի բանկային հաշիվների միջոցով։ Տեղեկությունը հայտնաբերվել է նրա հեռախոսում։

Continue ReadingԻնչպես և զգուշացնում էինք, 6 տարի անց Ադրբեջանը կդառնա Մեղրիի և Զանգեզուրի միջանցքի տերը. Արթուր Խաչիկյան