Թափառող շները՝ իրական սպառնալիք․ խնդիրը շարունակում է մնալ արդիական Գորիսում 111 տուժած՝ տասը ամսում․
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են շների հարձակումների և կծելու դեպքերը՝ լուրջ մտահոգություն առաջացնելով քաղաքացիների անվտանգության վերաբերյալ։ Թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և օրեցօր ավելի մեծ ուշադրություն պահանջող հարց՝ հատկապես այն համայնքներում, որտեղ մարդիկ ստիպված են ամեն օր բախվել նման վտանգների։