Նոյեմբերի 6-ին Գորիսում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ
«Ցատկ դեպի աշխատաշուկա» տոնավաճառը մեկ հարկի տակ կհավաքի Սյունիքի գործատուներին և աշխատանք փնտրողներին։ Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու գործատուների հետ, բարելավելու ինքնակենսագրականը և ծանոթանալու աշխատանք փնտրելու ժամանակակից գործիքներին։