Լրագրողը Ձեր անձնական զրուցակիցը չէ , որի հետ կարող եք շփվել՝ ելնելով անձնական համակրանքից կամ տրամադրությունից․ Արմինե Սիմոնյան
Ընտրական գործընթացում ներգրավված անձանցից ակնկալվում է առավել բարձր պատասխանատվություն , զսպվածություն և պատշաճ հաղորդակցություն։ Ընտրական հանձնաժողովի նախագահի կարգավիճակը ոչ մեկին իրավունք չի տալիս լրագրողի հետ վարվել անհարգալից կամ խոչընդոտել նրա մասնագիտական աշխատանքը։