Ներկաացնում ենք Santé Arménie-ի վերականգնողական կենտրոնի համակարգող Լիանա Տոռոզյանին

Ներկայացնում ենք Santé Arménie-ի Գորիսի ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնի համակարգող, կլինիկական հոգեբան Լիանա Տոռոզյանին։ Լիանա Տոռոզյանը կենտրոնի հիմնադրման օրվանից իր մասնագիտական գործունեությունն ու ջանքերն ուղղում է կենտրոնի կայացմանը, զարգացմանը և առաքելության շարունակական իրականացմանը։ Համադրելով կլինիկական հոգեբանի մասնագիտական աշխատանքը համակարգողի պատասխանատու դերի հետ՝ նա կարևոր դեր ունի միջմասնագիտական համագործակցության ամրապնդման, թիմային աշխատանքի կազմակերպման և շահառուներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավման գործում։ Նրա գործունեության հիմքում մարդակենտրոն մոտեցումն է, մասնագիտական պատասխանատվությունն ու համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդու զարգացման և վերականգնման ճանապարհին կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև հոգատարությունը, համագործակցությունն ու անհատական կարիքների նկատմամբ զգայուն վերաբերմունքը։

Continue ReadingՆերկաացնում ենք Santé Arménie-ի վերականգնողական կենտրոնի համակարգող Լիանա Տոռոզյանին

Այսօր Գորիսի թատրոնի դերասանուհի Էլմիրա Լալաբեկյանի ծննդյան օրն է

Շնորհավորանքներով միանում ենք այս գեղեցիկ օրվա առթիվ հնչող բարեմաղթանքներին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։

Continue ReadingԱյսօր Գորիսի թատրոնի դերասանուհի Էլմիրա Լալաբեկյանի ծննդյան օրն է

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել արագացնել գիտության զարգացումը ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել արագացնել երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացումը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո։ Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, Խամենեիին վերագրվող հայտարարության համաձայն՝ Իրանը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի հիմնարար գիտությունների զարգացմանը, ընդլայնի գիտական հետազոտությունների շրջանակը և ուսումնասիրի մինչ այժմ չհետազոտված ուղղությունները։ Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և վերացնել տեխնոլոգիական խոչընդոտները, որոնք սահմանափակում են երկրի գիտական ու տեխնոլոգիական հնարավորությունները։

Continue ReadingԻրանի գերագույն առաջնորդը կոչ է արել արագացնել գիտության զարգացումը ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո

Բոլշևիկյան իշխանությունների պետական քաղաքական դիրքորոշումն այն էր, թե Արարատը ազգային շովինիզմի խորհրդանիշ է.1930-ականներ

Այդ տարիներին ընդունված էր մերժել Կոմիտասին՝ ասելով, թե նա տերտեր է, ընդունված էր հրաժարվել Արարատից: Ու գիտեք, այդ հրաժարումի պատճառների թվում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մոլի կոմունիստները նշում էին այն, որ իրենց խոսքերով դաշնակները արտասահմանյան թերթերում միշտ գրում են, թե Արարատը Հայաստանինն է: Բոլշևիկյան իշխանությունների պետական քաղաքական դիրքորոշումն այն էր, թե Արարատը ազգային շովինիզմի խորհրդանիշ է և որպես այդպիսին պիտի մերժվի, Արարատի նկարի հրատարակումը արգելված էր, քանի որ հակադրվում էր իրականացվող պետական քաղաքականությանը և Թուրքիայի հետ խաղաղ գոյակցության ու բարեկամության ձգտմանը...Կոմիտասը տերտեր էր, Արարատը մերը չէր ...

Continue ReadingԲոլշևիկյան իշխանությունների պետական քաղաքական դիրքորոշումն այն էր, թե Արարատը ազգային շովինիզմի խորհրդանիշ է.1930-ականներ