Տեղի կունենա Սամվել Լալազարյանի հիշատակին նվիրված հրաձգության թիմային բաց մրցաշար
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ին, Հարթաշենի միջնակարգ դպրոցում տեղի կունենա նախկին զինվորական, մանկավարժ Սամվել Լալազարյանի հիշատակին նվիրված հրաձգության թիմային բաց մրցաշար։ Թիմերը եռանդամ են, որոնցից մեկը պարտադիր կին է։ Նախատեսված են թիմային և անհատական մրցանակներ, ինչպես նաև նոր անվանակարգ՝ «Լավագույն հարթաշենցի թիմ»։ Գրանցումը կշարունակվի մինչև նոյեմբերի 6-ը։