Սկզբնախաղից մինչև պետական քաղաքականություն․ ինչպես է շախմատը փոխում դպրոցական կրթությունը աշխարհում
ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի անցկացրած նոր համաշխարհային հետազոտությունը բացահայտում է, թե ինչպես է դպրոցական շախմատն ընդգրկում շուրջ 30 միլիոն երեխաների աշխարհի 100 երկրներում։ Ուսումնասիրությունը վերլուծում է ծրագրերի զարգացման փուլերը, ուսուցիչների վերապատրաստման, ֆինանսավորման խոչընդոտներն ու կրթական օգուտները։ Հիշեցնենք, որ դպրոցական շախմատի համաշխարհային տարածման և պետական ուսումնական ծրագրերում ինտեգրման գործում առանցքային ու ուղենշային դեր է ունեցել Հայաստանի փորձը, որը 2011 թվականին աշխարհում առաջիններից մեկը շախմատը ներդրեց հանրակրթական դպրոցների պարտադիր ծրագրում։