Երգել են մեր ազգային երգերը, մերը, մեր հայկականը. Անահիտ Մանուկյան
Ես էստեղ նստած, հազար կիլոմետր հեռու, նկարների միջից ձայներն եմ լսում։ Գիտե՞ք, ինչ է՝ մեր երգը շատ տարօրինակ բան է։ Մեկ-մեկ կարծում ես մոռացել ես, բայց հենց մեկը սկսում է, ներսիցդ ինքնիրեն դուրս է գալիս։ Սևադա ջան, շնորհակալ եմ, որ միշտ էնտեղ ես, միշտ Արվեստանոցի կողքին։ Մեր էս զուլալ ջահելության կողքին։ Ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր էդ երկու օրը երգեցին։