Մենք խելագարվել ենք, քանի որ թույլ ենք տալիս արտաքին ուժերին ու ալգորիթմներին խաղալ մեր ժողովրդավարության հետ․ Մակրոն
Անհեթեթությունն այն է, որ մենք թույլ ենք տալիս ստվերային արտաքին ուժերին մանիպուլացնել մեր ժողովուրդին, իսկ մի բուռ մարդկանց ձեռքում գտնվող ալգորիթմներին՝ ուղղորդել մեր նախասիրություններն ու ընտրությունը։ Սա ողջամիտ վարքագիծ չէ մերօրյա ժողովրդավարական հասարակությունների համար։