Գորիսի ԲԿ-ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը Աննա Հայրապետյան
Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկ-լաբորանտ Աննա Հայրապետյանը Երևանում մասնակցել է Stago Scientific Day գիտական հանդիպմանը։ Միջոցառման ընթացքում հայաստանյան և միջազգային փորձագետների հետ քննարկվել են ժամանակակից հեմոստազի առանցքային հարցերը, նորագույն մոտեցումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների դերը հիմնավորված կլինիկական որոշումների կայացման գործում։