Հայ֊ավստրիական աշնանային դպրոցի մասնակցության հրավեր․ ԳՊՀ
Սիրով տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում ս. թ. նոյեմբերի 2-6-ը ԳՊՀ ուսանողների համար կկազմակերպվի աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից։ Դասախոսությունները կանցկացվեն ԳՊՀ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Սյունիքի մարզի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիներում: