Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հայտարարությունները
Դատարանի որոշմամբ Ստեփան Ասատրյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում պետք է տեսաուղերձով հերքի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ իր նախկին հայտարարությունները։ Բացի այդ, զրպարտության համար նրանից հօգուտ Սրբազանի կբռնագանձվի 1 մլն դրամ։