Շուրջ 3000 հնագիտական իր հանձնվեց Գորիսի երկրագիտական թանգարանին
Գտածոների ցանկ` խեցեղենի բեկորներ` կավ` 2992 բեկոր +1 մետաղ+ ոսկրի ցլեպներ։ Գտածոները բնութագրվում են տարբեր դարաշրջաններով։ 📦Աշխատանքային այցով ներկա էր նաև Հնագիտական գտածոների և մարդաբանության ֆոնդի կրտսեր գիտական աշխատող Մհեր Արթուրի Խեչոյանը։ ⚱️Հանձնման և ընդունման ակտը կազմեց <<Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն>> ՊՈԱԿ-ը` ի դեմ տնօրեն Խաչիկ Հարությունյանի և Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Անի Առուշանյանի։ ⚱️Սբ. Հռիփսիմե եկեղեցին միանավ բազիլիկ հայ առաքելական եկեղեցի է, որը կառուցվել էր 1776թ.-ին։ Գտնվում է Հին Գորիս գյուղատեղիում։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց ինքը` Մելիք Օհանը։