Հայերի Դատը Փարիզի Երդվյալների Ատյանում

1981 թվական։ Սեպտեմբերի 24։ Փարիզ։ Քսանից քսանչորս տարեկան չորս հայ երիտասարդներ գրոհում են Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանն ու գրավելով, մոտ վաթսուն հոգու պատանդ վերցնում։ Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) "Եղիա Քեշիշյան " մարտախմբի "Վան " գործողությունը։ Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվում է, երկու հայ գրոհային՝ Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվում, հիվանդանոց են տեղափոխվում։ Սակայն նրանց մարտընկերներ՝ Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակում են եւ երկար բանակցություններից հետո համաձայնվում են պատանդնե

Continue ReadingՀայերի Դատը Փարիզի Երդվյալների Ատյանում

ԳՊՀ֊ում կայացել է «Կայուն զարգացում և գլոբալ մարտահրավերներ» առարկայի քննությունը

Քննությունն անցկացրել է գործընկեր բուհի՝ Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Գայանե Աթոյանը։ Հիշեցնենք,որ այս համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը ներդրվել է Գորիսի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցությամբ՝ Եվրոպական միության «Էրազմուս+»ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող T-GREEN («Մագիստրոսական կրթության փոխակերպում՝հանուն կանաչ և կայուն ապագայի») նախագծի շրջանակում։

Continue ReadingԳՊՀ֊ում կայացել է «Կայուն զարգացում և գլոբալ մարտահրավերներ» առարկայի քննությունը

Գորիսի ԲԿ֊ն համալրվել է բժիշկ֊նյարդավիրաբույժով

Սամվել Արթուրի Գրիգորյանը ծնվել է 1990թ փետրվարի 9֊ին, Ստեփանակերտում։ Սովորել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետը։ Օրդինատուրայում մասնագիտացել է որպես բժիշկ֊նյարդավիրաբույժ։ Աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Բժշկին մաղթում ենք հաջողություն և արդյունավետ աշխատանք Գորիսի ԲԿ֊ում։

Continue ReadingԳորիսի ԲԿ֊ն համալրվել է բժիշկ֊նյարդավիրաբույժով

Տեղում կայացավ ըմբշամարտի խմբակի ստուգողական մրցումներ

Մարզիկները ցույց տվին 2025 թվականի ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները։ Սպորտդահլիճի վերանորոգումից հետո սա առաջին մրցաշարն էր, որը հնարավորություն է տալիս մարզիկներին`պատրաստվելու լայնամասշտաբ մրցումների։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի կողմից մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Համայնքի ղեկավարի համար առաջնային և կարևոր նշանակություն ունի սպորտին հետևելը և զարգացմանը նպաստելը։

Continue ReadingՏեղում կայացավ ըմբշամարտի խմբակի ստուգողական մրցումներ

Այս օրերին Գորիսի թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր․ Մարիամ Պողոսյան

Սա հենց այն ճանապարհն է, որի մասին խոսում էինք. երբ համայնքը հովանավորում է ոչ թե մակերեսային շոուն, այլ բարձրարժեք արվեստը, մենք ստանում ենք բոլորովին այլ որակի քաղաքացի։ Թատրոնի լեցուն դահլիճը լավագույն պատասխանն էր այն հարցին, թե արդյոք Գորիսին պետք է որակյալը։ Այո՛, պետք է։ Մարտահրավերը մնում է նույնը՝ դարձնել սա մշակութային քաղաքականություն և լավ ավանդույթ:

Continue ReadingԱյս օրերին Գորիսի թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր․ Մարիամ Պողոսյան

Թարմացվել է Տաթև համայնքի Խոտ բնակավայրի մանկապարտեզի կահույքը

Տաթև համայնքի Խոտ բնակավայրի մանկապարտեզում իրականացվել է կահույքի թարմացում։ Նոր, ժամանակակից և երեխաների համար անվտանգ կահույքը միտված է փոքրիկների համար ստեղծելու ավելի հարմարավետ, առողջ և զարգացնող միջավայր։ Կատարված աշխատանքները նպաստում են մանկապարտեզի նյութատեխնիկական պայմանների բարելավմանը՝ ապահովելով կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպում և երեխաների առօրյայի որակական բարձրացում։ Աշխատանքներն իրականացվել են Տաթև…

Continue ReadingԹարմացվել է Տաթև համայնքի Խոտ բնակավայրի մանկապարտեզի կահույքը

Քանի որ հենց իրենք և միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կյանքը․ Միքայել Սրբազանի հերթական նամակը բանտից

Միքայել Սրբազանի նոր նամակը. Օվկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանավանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի հատկություն ունի ___ «Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․ Այսօր իմ հիվանդասենյակ-մեկուսարանում ձեռքս անցավ անստորագիր մի գրություն, որի «Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ կլանված» հեղինակը Եկեղեցվո բարեկարգությունը տեսնում է որպես անհետաձգելի հրամայական: Կարող…

Continue ReadingՔանի որ հենց իրենք և միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կյանքը․ Միքայել Սրբազանի հերթական նամակը բանտից

Անտարբերության հետևանք․ Գորիսում այրվել է աղբաման

Այրվում է աղբաման, ձնառատ եղանակի պայմաններում, ինչը լիովին բացառում է ինքնաբռնկման կամ եղանակային որևէ արդարացում։ Սա հերթական վկայությունն է, որ քաղաքային գույքի ոչնչացումը պայմանավորված է բացառապես մարդկային անտարբերությամբ և անզգուշությամբ։ Աղբամանների այրումը ուղիղ վնաս է համայնքին, բյուջեին և բոլոր գորիսեցիներին։ Բացի նյութական վնասից, նման դեպքերը ստեղծում են հրդեհի իրական վտանգ՝ բնակելի շենքերի, մարդկանց անվտանգության համար։

Continue ReadingԱնտարբերության հետևանք․ Գորիսում այրվել է աղբաման

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը

Այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է այսօր լրագրողներին (տասնյակ հղումներ կարող եմ տալ) ասել. Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

Continue ReadingԹուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը

Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի Ադրբեջանի ցանկություններին համապատասխան

Թուրքիայի համար շահավետ է դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա դուրս գալ «Միջին միջանցքի» միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Երբ Հայաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ, որն իրենք անվանում են TRIPP, իսկ մենք՝ Զանգեզուրի միջանցք։ Մենք մանրակրկիտ վերլուծել ենք այդ փաստաթուղթը։ Մոտ երկու ժամ քննարկել ենք այն իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և պարզել, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում դրան։ Քանի որ նրանց տեսակետը կարևոր է։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք նաև մեր նախագահին

Continue ReadingԹուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի Ադրբեջանի ցանկություններին համապատասխան