Իրազեկվածությունից՝ ներառական Հայաստան. Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում կայացավ մասնագիտական համաժողով
Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում անցկացվեց համաժողով, որում ներկայացվեցին ՀՀ ներառական կրթության քաղաքականության ընթացքը, իրականացվող բարեփոխումները և նորարարական մեթոդները։ Մասնակիցները քննարկեցին կրթական հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը և մասնակցեցին արտ-թերապևտիկ աշխատանքներին։