2023֊ի ապրիլին Տեղի գյուղում նահատակված Մկրտիչ Հարությունյանը այսօր կդառնար 36 տարեկան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանագոտում կյանքը Հայրենիքին նվիրած Մկրտիչ Հարությունյանն այսօր կդառնար 36 տարեկան։

Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

2016 թվականին Մկրտիչ Հարությունյանը մասնակցել է քառօրյա պատերազմին, առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին։

2023 թվականի փետրվարին Մկրտիչը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար՝ պաշտոնը զբաղեցնելով մինչև կյանքի վերջ։

Մայոր Մկրտիչ Հարությունյանը քաջի մահով ընկել է 2023 թվականի ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս։

Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս ՄԳՐՈ։

Հավերժ փառք և խոնարհում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել