Դիտումների քանակը` 6
2022 թվական` սեպտեմբերի 13-14. հայացք Սոթքից մինչև Գորիս…
Իմ ընկեր Արսենն է լուսանկարներում, ծառայում էր Ջերմուկում։ Արսենը զոհվեց սեպտեմբերի 14-ին, մինչև վերջին շունչը մնաց դիրքում` վիրավոր…
ՀՀ ինքնիշխան տարածքների` Սոթքի, Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Կապանի և Գորիսի ուղղությամբ հակառակորդ կողմի նախաձեռնությամբ 3 տարի առաջ եղան նոր ռազմական գործողություններ։
224 զոհ, ներթափանցում ՀՀ սահմաններից ներս և օկուպացում մինչ օրս։
Ես կլռեմ…
Կլռեմ, որովհետև անզոր եմ և՜ ասելու, և՜ անելու որևէ բան …
Բայց, իմ լռությունը հասկացող ընկերնե՜ր, հույսս շատ է, մեծ է, որ մի օր արժանվույնս կհպարտանանք մեր իրականությունով ու մեր Երկրով։
Վասն հայրենյաց` առանց փառքի իրավունքի…
Լույս թող լինի լուսավոր հոգուդ, եղբայր..