Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագրի շրջանակում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց էր այցելել Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը։
Այցի ընթացքում նա դպրոցին նվիրեց դասագրքեր, որոնք կկիրառվեն խորացված ուսուցման գործընթացում։
Դոմինիկ Վեյսը շնորհակալություն հայտնեց ֆրանսերենի ուսուցիչներ Մարինե Շահգելդյանին և Մերի Մալինցյանին՝ նվիրված և բարձրորակ աշխատանքի համար։
Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի տնօրեն Օլյա Ալեքսանյանին՝ ֆրանսերենի խորացված ուսուցման գործընթացի հետևողական և արդյունավետ կազմակերպման համար՝ ընդգծելով, որ հենց այդ հետևողական աշխատանքի արդյունքն է, որ Ֆրանկոֆոն կենտրոն հաճախող սովորողների գերակշիռ մասը Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սաներն են։ Սա վկայում է դպրոցում իրականացվող աշխատանքի բարձր արդյունավետության և ֆրանսերենի խորացված ուսուցման հաջող կազմակերպման մասին։