Օգոստոսի 12- ին մեր հերթական դատն է։
Հիշեցնեմ՝ «մի բան արե՛ք» ասողներին, որ Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Չոբանյանը և ես դատվում ենք ՀՀ ամենածանր հոդվածներից մեկով «Բռնի ուժի կիրառման կամ սպառնալիքով իշխանությունը զավթելու փորձ՝ սահմանադրական կարգի խախտում»։
Դատվում ենք 2021 թ-ի Հունվարի 28- ից։ Իշխանությունը զավթած և սահմանադրական կարգը ամեն օր խախտողի կողմից էդ հոդվածով դատվելը զավեշտ է, բայց… Էս երեք տարվա դատավարության ընթացքում, ես մի օր չտեսա ֆեյսբուքով «մի բան արեք արա՛, տղա չե՞ ք» կամ «Հայաստանում տղամարդ չի մնացել…» գրողներից մեկը գար թեկուզ հետաքրքրվեր, թեկուզ հենց հոդվածի համաձայն, իբր «մի բան անողներիս» ճակատագրով։
Նենց չի, որ դրա կարիքը մեր հինգից մեկը ունի, ուղղակի հետաքրքիրա էլի էդ «Հայաստանում տղամարդ չի մնացել» գրող տիկինը, կամ օրիորդը հեր, ախպեր, քեռի, զարմիկ, հոպար, որդի կամ այլ արական սեռի հարազատ չունի՞, և արդյո՞ ք նա այդ նույնը ասելուց նաև իր հորն ու ախպորը նկատի ունի։
Կամ էդ «մի բան արեք արա՛» գրող «տղամարդիկ» արդյո՞ ք բոլորը ֆիզիկապես հաշմանդամ կամ տկար են, որ էդ «մի բանը» իրենք չեն անում։ Շատ հաճախ էլ գրածներիս տակ, հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները, գրում են «միայն լավ խոսում եք՝ գործ արե՛ք» Կարողա՞ էդ «գործ կարողների» բարեկամներն են դրդում մարդկանց (ոչ իրենց մարդկանց իհարկե) մի բան անելու, որ հարազատները «կարելու» գործ ունենան։ Ասեմ ձեզ, վերը նշված ընկերներիցս և ոչ մեկը, թեկուզ էդ ծանր հոդվածով անհիմն դատվելուց հետո էլ, ձեռքները ծալած նստած չեն, Վահագին ու Ախոյանին էլ մեռան կալանավորելով, բայց ոչ մի օր կլսենք տրտնջան, ոչ էլ մեկ ուրիշին ասեն «մի բան արեք»։ Իշխանությունը հավերժ չի և վաղ թե ուշ մարդկանց անօրինաբար դատարաններով քաշ տվողները դատվելու են, եթե իհարկե հերթական իշխանափոխանցումը չլինի այլ իրական իշխանափոխություն լինի, իսկ մի բան արեք ասողները տենց էլ կմնան վիրտուալ տիրույթում «ցռան վերգոյի» կարգավիճակում…