Դիտումների քանակը` 71
Հայաստանում քաղցկեղի բուժման համար օգտագործվող մի շարք դեղամիջոցների արժեքը զգալիորեն բարձր է, քան Վրաստանում։ Համեմատական տվյալները ցույց են տալիս, որ հիմնական քիմիաթերապևտիկ, թիրախային և ուղեկցող բուժման դեղերի գները Հայաստանի շուկայում 4-ից 7 անգամ ավելի բարձր են։
Հիմնական քիմիաթերապիա
- Cisplatin՝ Հայաստանում 18,000–25,000 դրամ, Վրաստանում՝ մոտ 3,400–5,100 դրամ։
- Cyclophosphamide՝ Հայաստանում 12,000–18,000 դրամ, Վրաստանում՝ մոտ 2,000–3,000 դրամ։
- Doxorubicin՝ Հայաստանում 25,000–40,000 դրամ, Վրաստանում՝ մոտ 4,200–6,000 դրամ։
Թիրախային թանկ դեղեր
- Trastuzumab (Herceptin)՝ Հայաստանում մինչև 550,000 դրամ, Վրաստանում՝ մինչև 153,000 դրամ։
- Bevacizumab (Avastin)՝ Հայաստանում մինչև 750,000 դրամ, Վրաստանում՝ մինչև 170,000 դրամ։
- Imatinib (Glivec)՝ Հայաստանում մինչև 250,000 դրամ, Վրաստանում՝ մոտ 42,000–60,000 դրամ։
Ուղեկցող և ցավազրկող բուժում
- Ondansetron՝ Հայաստանում 5,000–8,000 դրամ, Վրաստանում՝ մոտ 1,000–1,550 դրամ։
- Granisetron՝ Հայաստանում 12,000–20,000 դրամ, Վրաստանում՝ մոտ 2,000–3,000 դրամ։
Գների տարբերությունը՝ մինչև 7 անգամ
Ընդհանուր պատկերն այն է, որ Հայաստանում քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ դեղերն արժեն միջինում 4–7 անգամ ավելի, իսկ որոշ թանկատեսակների դեպքում՝ մինչև 6 անգամ ավելի, քան Վրաստանում։
Բարձր գների պատճառաբանվող գործոններ
Մասնագետները բարձր գների պատճառ են համարում․
- ներմուծման շուկայի մոնոպոլիզացիան,
- դեղատների բարձր առևտրային մարժան,
- պետական վերահսկողության ցածր մակարդակը,
- մրցակցության պակասը։
Այս պայմաններում դեղերի հասանելիության խնդիրը հատկապես սուր է դառնում տարեցների և ցածր եկամուտ ունեցող հիվանդների համար։
Աղբյուրը․ https://t.me/ArmenianVendetta