Տիգրան Պետրոսյանը՝ աշխարհի չեմպիոն, ով ոգեշնչեց մի ողջ ժողովուրդ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին». ասում էր մեծանուն հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը շախմատային լեգենդ է, ով կանգնած է հայկական շախմատային փառահեղ պատմության ակունքներում:

Իր պաշտպանական փայլուն տակտիկայի, դիրքերը պահելու անսովոր կարողության համար ստացել է Երկաթե Տիգրան մականունը:

Հանդիսանում է ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի թիմային առաջնությունների ութակի եւ համաշխարհային օլիմպիադաների 9-ակի չեմպիոն: Աննկարագրելի տաղանդավոր ու համեստ մարդը ծնվել է Թբիլիսիում, ունեցել է դժվար մանկություն, բայց շախմատի հանդեպ սերը լուսավոր թելի պես միշտ ուղեկցել է իրեն:

Իր հաջողությունները նա մեծապես կապում էր հայ ժողովրդի անվերապահ աջակցության հետ: Երբ 1963 թվականին Բոտվիննիկի նկատմամբ տարած հաղթանակով նա առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ հայերը Մոսկվայում քոչարի էին պարում, հարուցելով անցորդների զարմանքը, ովքեր կարծում էին թե մի նոր մարդ է թռել տիեզերք: Տիգրան Պետրոսյանը հայ ժողովրդի արժանի զավակն է, ում անունը ոսկե տառերով է գրված հայկական շախմատի պատմության էջերում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել