Դիտումների քանակը` 13
Քրիստոս ճշմարիտ սիրո նշանը ընկերասիրությունը համարեց եւ ասաց. «Պետրո’ս, եթե Ինձ սիրում ես, արածեցրու Իմ ոչխարներին» (Հովհ.21:17):
Տես, ընկերոջ հանդեպ սերը մարտիրոսությունից վեր համարեց, որովհետեւ չասաց .«Ինձ համար մեռիր», այլ՝ «Ինձ հավատացողներին ծառայիր»։
Ահա թե ինչու առաջին պատվիրանի նման պահանջեց նաեւ երկրորդը՝ այսպես ասելով Աստծո համար. «Քո ամբողջ սրտով Նրան սիրիր», իսկ ընկերոջ համար ասաց.«Քո անձի պես նրան սիրիր»։
Եթե իսկապես կարենայիր սա գործադրել, սատանան չէր կարող վնասել ո’չ հարուստին եւ ո’չ աղքատին, ո’չ ամուսնուն եւ ո’չ էլ կնոջը։ Նույնիսկ հազար սատանա եթե լինեին, եւ մենք սեր ունենայինք, մեզ ոչինչ չէր կարող անել։
(Բարսեղ վարդապետ Մաշկեւորցի 13-14-րդ դդ)