Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի առթիվ։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Նոր ուսումնական տարին նոր նպատակների, գիտելիքների, ձեռքբերումների ու գեղեցիկ երազանքների սկիզբ է։ Սիրելի՛ աշակերտներ, թող դպրոցական յուրաքանչյուր օրը ձեզ համար լինի հետաքրքիր ու հիշարժան, իսկ ձեր աշխատասիրությունն ու ձգտումը՝ նոր հաջողությունների գրավական։

Հարգելի՛ ուսուցիչներ, ձեր նվիրումով ու հոգատարությամբ դուք ձևավորում եք մեր համայնքի և երկրի վաղվա սերունդը։ Մաղթում եմ ձեզ ուժ, համբերություն և արժանի գնահատանք ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար։

Սիրելի՛ ծնողներ, թող ձեր երեխաների յուրաքանչյուր հաջողություն դառնա ձեր ամենամեծ հպարտությունը, իսկ նրանց ճանապարհը՝ լի լուսավոր ապագայով։

Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղության, գիտելիքի, հաջողությունների և նոր հաղթանակների տարի։

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել