Տեղ գյուղի կենտրոնում տոնական և հպարտ տրամադրություն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տեղ գյուղի կենտրոնում տոնական և հպարտ տրամադրություն է։ Սահմանամերձ համայնքը նշում է «Համայնքի օրը»՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Սյունիքի սահմանը ոչ միայն ամուր է պահվում, այլև վստահորեն զարգանում է։ Հրապարակում հավաքվել են բազմաթիվ հյուրեր ու պաշտոնյաներ, որոնք իրենց ներկայությամբ ընդգծում են այս բնակավայրերի կարևորությունը։

Տեղ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մրցանակներն ու պատվավոր տիտղոսները արդեն հանձնվել են այն բնակիչներին, ովքեր տարիներ շարունակ նշանակալի ավանդ են ունեցել գյուղի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում։

Օրվա շրջանակում հերոսների պուրակում բացվել է Անդրանիկ Զորավարի կիսանդրին՝ որպես ազգային պայքարի և անսասան սահմանների խորհրդանիշ։

Տոնական հրապարակում շարունակում են ներկայացվել համայնքի բոլոր գյուղերի սեղանները, որտեղ ցուցադրվում և համտեսի են առաջարկվում սերնդեսերունդ փոխանցված ուտեստներ։ Միաժամանակ ընթանում են կրկեսային շոուներ, լարախաղացների և մուլտհերոսների ելույթներ, տարբեր շոու-ծրագրեր, իսկ ավելի ուշ սպասվում են հայտնի երգիչների կատարումներ և գիշերային հրավառություն, որը կավարտի օրը՝ խորհրդանշելով սահմանապահ համայնքի ուժն ու հավատը ապագայի հանդեպ։

Լրագրող` Արմինե Սիմոնյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել