Տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
250 Views

Տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին 17 հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների և գույքի օտարմանը, նպատակային նշանակության փոփոխությանը, կառուցապատման իրավունքի տրամադրմանը և միջազգային ծրագրերին մասնակցելուն:

Օրակարգի կարևորագույն հարցերից էին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից հայտարարված տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելը և «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցության հարցերը: Նիստի ընթացքում նաև քննարկվեց «Արի Խնձորեսկ» տարածքային զարգացում հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու հարցը:

Ավագանին հաստատեց նաև համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը և որոշում կայացրեց համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք ավտոմեքենաներ հրապարակային սակարկություններով օտարելու մասին:

Նիստի ավարտին ավագանին սահմանեց ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել