Սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ Անի Ղազարյանի «Լեռներից այն կողմ» գրքի ներկայացումը։ Գիրքը համադրում է սիրո և պատերազմի թեմաները՝ պատկերելով մարդկային զգացմունքների ու կյանքի դաժան փորձությունների բախումը։ Հեղինակը ընթերցողին փոխանցում է ուժեղ հույզեր, որոնք միաժամանակ ցավոտ և ապրեցնող են։
Ներկայացումը անցավ ջերմ մթնոլորտում: Ներկա էին գրականության սիրահարներ, ուսանողներ, համայնքային ներկայացուցիչներ և ընթերցողներ, ովքեր հետաքրքրությամբ ծանոթացան գրքի բովանդակությանը։ Ներկաները նշեցին, որ գիրքը կարևորում է սիրո և մարդկային արժեքների դերը նույնիսկ դժվարագույն պայմաններում։
Միջոցառումը դարձավ գրական հանդիպում, որտեղ ընդգծվեց, որ «Լեռներից այն կողմ»-ը ոչ միայն գեղարվեստական գործ է, այլ նաև հոգևոր արժեք, որն արտացոլում է ժամանակակից կյանքի և սերնդի ապրումները։