Տեղի համայնքապետարանը հրավիրում է բոլորին նշելու Սուրբ Սարգիս և Տեառնընդառաջ տոները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դե ինչ, մոտենում է ամենասպասված տոների շարքը՝ Սուրբ Սարգիս և Տեառնընդառաջ։

Տեղի համայնքապետարանը հրավիրում է բոլորին միասին նշելու այս 2 հետաքրքիր տոներն ավանդական երգ ու պարով, օրհնությամբ ու նվերներով։

• Եվ այսպես, փետրվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, հանդիպում ենք Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Այստեղ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի անունից Տեղի հոգևոր հովիվը՝ քահանա Տեր Տիգրան Հակոբյանը կօրհնի երիտասարդներին։

• Օրվա տոնականությունը կապահովեն Տեղ համայնքի մշակույթի տան տաղանդավոր երաժիշտներն, պարային խմբերը և Սասուն Միրզոյանի անվան Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատրաստակամ սաները։ Տոնական միջոցառման ավարտին կլինեն նաև անակնկալներ նորապսակների համար։

Եկե՛ք համախմբվենք, ուրախանանք միասին ու ավելի հետաքրքիր դարձնենք մեր համայնքային կյանքը՝ միահյուսելով եկեղեցական և ժողովրդական ավանդույթները։

Հ․Գ․ Մշակույթի բաժնում նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

2024 թվականի սիրելի’ նորապսակներ, միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք հաշվառվել` մոտենալով Տեղի մշակույթի տուն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել