Տարեվերջյան ամփոփիչ միջոցառում՝ Շինուհայրի երաժշտական դպրոցում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
127 Views

Տարեվերջյան ամփոփիչ միջոցառում

Շինուհայրի երաժշտական դպրոցում կայացավ տարեվերջյան ամփոփիչ միջոցառում, որը անցավ տոնական, բովանդակալից և ջերմ մթնոլորտում՝ համեմված ամանորյա տրամադրությամբ։

Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրին տարվա ընթացքում ձեռք բերած իրենց երաժշտական հմտությունները՝ հնչեցնելով դասական և ժամանակակից ստեղծագործություններ, ազգային և մանկական երաժշտական կատարումներ։ Դահլիճը լի էր երաժշտությամբ, ժպիտներով ու հանդիսատեսի հիացմունքով։

Տարեվերջյան միջոցառումը դարձավ ոչ միայն հաշվետվություն՝ կատարած աշխատանքի համար, այլև շնորհակալության ու գնահատանքի գեղեցիկ պահ՝ ուսուցիչների նվիրված աշխատանքի, սաների առաջընթացի և ծնողների աջակցության համար։

Ամանորյա ձևավորումն ու տոնական շունչը միջոցառմանը հաղորդեցին առանձնահատուկ ջերմություն՝ այն վերածելով հիշարժան և ոգեշնչող տոնի։

Միջոցառումն ամփոփվեց բարեմաղթանքներով…Միմյանց մաղթեցին նոր ստեղծագործական հաջողություններ, երաժշտությամբ լի նոր տարի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել