ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կրթության նվիրյալներ, աշակերտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա մեկնարկի և Դպրության օրվա կապակցությամբ:
Ազգերի պատմության և հարատևության հիմքում ընկած են գիրն ու գրականությունը: Կյանքի առաջընթացն ապահովող ամենակարևոր օղակներից մեկն է դպրոցը, որի դռներից ներս հորդում է գիտության լույսը:
Նախևառաջ ուզում եմ շնորհավորել այն աշակերտներին և ուսանողներին, ովքեր այսօր առաջին անգամ խմելու են կրթության աղբյուրից:
Թող իմաստության ծառի պտուղները ձեզ համար օգնության դարման լինեն, թող գիտելիքը ձեզ համար մթության մեջ լույս և սառնամանիքում՝ ջերմության շող լինի:
Շնորհավորում եմ նաև ձեզ, սիրելի՛ մանկավարժ-ուսուցիչներ, կրթության նվիրյալներ: Այսօր ավելի, քան երբևէ գրագետ սերնդի կարիք ունենք: Անհրաժեշտ է կրթելուն զուգահեռ դաստիարակել երկրին պիտանի մարդիկ, դաստիարակել բանիմաց բանվորներ, անտրտունջ հողագործներ, իմաստուն զինվորներ, անկաշառ դատավորներ, անշահախնդիր ղեկավարներ: Ուստի մեծ ուժ և աներեր կամք եմ մաղթում ձեզ:
Սիրելի՛ աշակերտներ, անխախտ պահեք կրթության հիմնասյուները, լցվեք գիտությամբ, լի եղեք գիտելիքներով, հմտորեն անցեք կյանքի մեկանգամյա ճանապարհը և ձեզ վիճակված լաբիրինթից դուրս եկեք հղկված ու մշակված:
Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանքն է: Իսկ առանց կրթության դուք թևեր չունեցող թռչուն եք:
Արդյունաբեր ուսումնական տարի բոլորիս: