Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց ՀՀ դպրոցականների սպարտակիադայի վոլեյբոլի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորրիս համայնքի հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների թիմերը։
Տղաների պայքարում առաջին տեղը գրավեց`
Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմը և իրավունք ստացավ մասնակցելու Կապանում կայանալիք մարզային փուլին։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Վերիշենի միջնակարգ դպրոցի դպրոցի թիմը,
Երրորդը` Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավեց`
Առաջին տեղը գրավեց Խնձորեսկի Գ.Սևունցի միջնակարգ դպրոցի թիմը և իրավունք ստացավ մասնակցելու Կապանում կայանալիք մարզային փուլին։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմը։
Երրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը։
Առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը Գորիսի համայնքային Մանկապատանեկան մարզադպրոցի կողմից ստացան հավաստագրեր։