Վերջապես ադրբեջանական մեդիան ևս միացավ քպ-ականների հակաքարոզչությանը, ընդ որում` հետաքրքիր է ձևակերպումը.
«Կառլսոն-Կարապետյան. հիբրիդային հարձակում ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանի»:
Այն, որ Narek Karapetyanի հարցազրույցը պետք է արձագանքներ առաջացներ ո‘չ միայն քպ-ականների, այլև ադրբեջանցիների մոտ, դա անկասկած էր, բայց այն, որ Ադրբեջանի ռազմական կառույցների հետ ասոցացվող լրատվամիջոցը «Հայաստան-Ադրբեջան» տանդեմով խոսեր, սա գոնե ինձ համար սպասելի չէր։ Բայց ունենք արդեն այս վիճակը.
Հիմա ի՞նչ է հուշում այս առաջին հայացքից սովորական հակաքարոզչական հոլովակը. սա հուշում է, որ նախ` Ադրբեջանի համար Հայաստանը դա Փաշինյանն է, և հետո` Ադրբեջանը ամեն կերպ աջակցելու է Փաշինյանի համար դիվիդենտների կուտակմանը, որպեսզի վերջինս 2026 թվականին «բարեհաջող» շարունակի բազմել Կառավարության ղեկավարի աթոռին։
Մի խոսքով` անհավանական ժամանակներ ենք ապրում։