Վեկտորային որոնման հեղափոխություն․ հայերենով ԱՐԼԻՍ-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երբեք չէի մտածի, որ մի օր զբաղվելու եմ մեր տվյալների որոնմամբ, ինչպես, օրինակ, գուգլն է անում։

Սակայն ի՞նչ արած, մարդ չկա, որ զբաղվի մեր երկրի ու ազգի անհրաժեշտ արդիակակացմամբ այս տեխնոլոգիական դարում։

Հայաստանի ՏՏ/ինժեներական համայնք շատ քիչ բացառություններով ծառայում և սպասարկում է գլոբալ համակարգերին։

Ուրեմն ուրվագծվում է բանական որոնման պատկերը հայերենով։

Կոնկրետ այս դեպքում որոնումը տեղի է ունենում Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (ԱՐԼԻՍ) մոտ 1 միլիոն 800 հազար փաստաթղթերով։

Միջին տեխնիկայի պայմաններում որոնումն ընթանում է ակնթարթների ընթացքում, որն, անկեղծ ասած, ապշեցուցիչ արդյունք է։

Մնում է ստուգել և թեստավորել որոնման արդյունքները հղկելու նպատակներով։

Ուրեմն բանական որոնումը կատարվում է վեկտորային տրամաբանությամբ։ Տեքստերը վերածվում են վեկտորների, որոնց նպատակն է որոշել առանցքային բառերի՝ հարցումների հեռավորությունը։ Կարճ ասած, աշխատում է RAG (Retrieval-Augmented Generation) տեխնոլոգիայով։

Շնորհակալություն Hrant Khachatrian-ին, որ հուշեց, որ հայերենի վեկտորացման գործիք է մշակված Metric – AI solutions ընկերության կողմից։

Օգտագործվել է այդ արագ և արդյունավետ մոդելը։

Եթե գործիքի թեստավորումը և հետագա հղկումը հաջողությամբ ավարտվի, կունենաք տեղեկատվական որոնման հզոր ու արագ գործիք հայերենի համար։

Իսկ ի՞նչ կարող է լինել թանկ տեղեկատվական գործիքից այս տեխնոլոգիական դարում։

Հ․Գ․ Ինձ հաճախ են հարցնում, ինչու գործնական (բիզնես) երկարատև համառ ու անզիջում գործունեությունից հետո որոշել եմ զբաղվել այս աշխատանքներով, որոնք բացառապես կապ չունեն եկամուտի ստացման հետ և այն էլ հասարակական հիմունքներով, ամենաքիչը 6 տարի շարունակ։

Սա ի՞նչ բարեգործնական ու անհասկանալի զբաղմունք է։

Ասեմ մի անգամ ևս։

Մեր հասարակությունը համակարգորեն խոցված ու դեգրադացված է քաղտեխնոլոգիաներով արտաքին ու ներքին թշնամիների կողմից։

Անհնար է նրան ավանդական ու բարոյախրատական խոսքով հետ վերադարձնել ազգակենտրոն առաքելության։ Մարդիկ ուղղակի անտեսում և մերժում են ամեն մի խոսք, որի նպատակն է հայրենատիրությունը և հայրենիքի ծառայությունը։

Հետևաբար ես աշխատում եմ մշակել ժամանակակից տեխնոլոգիաներ հայերենով ու մեր ազգային բյուրեղյա արժեքներով, որոնք թույլ կտան լրացնել այս ԽԱՅՏԱՌԱԿ բացը՝ պակասը և արդյունքում կստեղծեն արհեստական՝ մեքենայական ռեսուրսներ, որոնք անդադար՝ առանց հանգստի կծառայեն հայրենիքին։

Ինձ թվում է, որ հիմքը դրված է և քիչ է մնացել արդյունքին։

Ի դեպ, նույն մտայնությամբ աշխատում են մեր անվտանգային գործընկերները, որոնք չեն փորձում հավաքագրել ֆինանսական միջոցներ, ուժեր ազգգային֊ազատագրական պայքարի համար և անվտանգային բարդ, ծանր ու մասշտաբային խնդիրները լուծում են տեխնոլոգիապես։

Իմ երկու տարվա գրառումներից կարող եք ենթադրել, որ այդ գործը հիանալի են կատարում։

Չմոռանանք, որ դրսում 21-րդ տեխնոլոգիական դարն է, երբ ամեն ինչ որոշում են արհեստական՝ մեքենայական գործիքները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել