Կնոջ ռեսուրսների կենսունակության եռամակարդակ ալեգորիան.
🐉 Սպասուհիները վիշապներին չեն հետաքրքրում։
Արքայադուստրերին վիշապներն ուտում են։ Թագուհիների հետ վիշապներն ընկերանում են:
ՈՐՈՎՀԵՏԵՎ…
Սպասուհիները վիշապներով չեն հետաքրքրվում։
Արքայադուստրերը վիշապներից վախենում են։
Թագուհիները վիշապներին ընտելացնում են։ 👑
Սպասուհիները երազում են բարի փերիի մասին:
Արքայադուստրերը՝ հրաշալի արքայազնի։
Թագուհիները չեն երազում՝ գործում են։
Սպասուհիները հավատում են հրաշքների։
Արքայադուստրերի հետ դրանք երբեմն պատահում են։
Թագուհիներն իրենք են դառնում հրաշագործ։
Սպասուհիները թույլ են, բայց ուժեղ են թվում։
Արքայադուստրերն ուժեղ են, բայց թույլ են երևում։
Թագուհիներն ապրում են առանց դիմակների։
Սպասուհիները գալիս են շուտ, արքայադուստրերը՝ ուշացած։
Թագուհիները՝ ժամանակին։
Սպասուհիները հակված են իրենց մեղադրել, արքայադուստրերը՝ ուրիշներին։
Թագուհիները չեն մեղադրում, եզրակացություններ են անում։
Սպասուհիներն ի վիճակի չեն հաղթել, արքայադուստրերը չեն կարող պարտվել։ Թագուհիները չեն մրցում։
Սպասուհիները, նույնիսկ գեղեցիկ լինելով, իրենց տգեղ են համարում, արքայադուստրերը, նույնիսկ տգեղ լինելով, իրենց գեղեցկուհի են համարում։
Թագուհիների ժամանակը թանկ է հայելու հետ երկար երկխոսելու համար։
Սպասուհուն կարելի է չնկատել, արքայադստերը հնարավոր չէ չնկատել։
Թագուհուն հնարավոր չէ անտեսել։
Սպասուհիները հնազանդ են, արքայադստրերը՝ քմահաճ։
Թագուհիները՝ կարգապահ։
Սպասուհիներն սպասում են գովասանքի, արքայադստրերը՝ ուշադրության։
Թագուհիները գիտակցում են, որ ընտրության իրավունքն իրենց է։
Սպասուհիները հանդուրժում են նվաստացումները, արքայադուստրերը վրեժ են լուծում դրա համար։
Թագուհուն նվաստացնել ուղղակի հնարավոր չէ։
Սպասուհիները սիրում են, արքայադուստրերը թույլ են տալիս իրենց սիրել։
Թագուհիները հարաբերությունը կառուցում են փոխադարձության սկզբունքով։
Սպասուհիներն ամեն ինչ հասկանում են և համբերում, արքայադուստրերը հասկանում են միայն այն, ինչ ուզում են։
Թագուհիներն ամեն ինչ հասկանում են և վարվում ըստ նպատակահարմարության։
Սպասուհիները չեն կարող պահանջել, արքայադուստրերը չեն կարող սպասել։
Թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։
Սպասուհիները չեն ուզում մեծանալ, արքայադուստրերը չեն ուզում ծերանալ։
Թագուհիները երկխոսում են ժամանակի հետ։
Սպասուհիներն աշխարհը տեսնում են սև երանգներով, արքայադուստրերը՝ վարդագույն։
Թագուհիները տեսնում են ամբողջ գունապնակը։
Սպասուհիների հետ հեշտ է, արքայադուստրերի հետ՝ բարդ։
Թագուհիների հետ՝ առնվազն հետաքրքիր։
Սպասուհի լինելը դժվար է, արքայադուստր լինելը՝ հեշտ։
Թագուհի լինելը՝ առնվազն իմաստալից։
👑 Այսպիսով կնոջ լիարժեք ինքնիրացումը պայմանավորված է թագուհու արխետիպի հոգեբանական արսենալի ներքնայնացմամբ։
Հասուն եւ առողջ հարաբերությունները կառուցվում են այս արխետիպի գործուն մասնակցությամբ։