Սիրելի՛ ծնողներ և երեխաներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ «Հարավային Կովկասի սոցիալական կրկես» կազմակերպությունը («South Caucasus Social Circus») Գորիս համայնքում իրականացնում է սոցիալական կրկեսային փառատոն, որը երեխաների համար կդառնա ուրախ, գունեղ ու անմոռանալի ժամանցի գեղեցիկ հնարավորություն։
Փառատոնի շրջանակում նախատեսվում են՝
Կրկեսային ներկայացումներ,
Բաց կրկեսային աշխատարաններ,
Ստեղծագործական վարպետաց դասեր,
Զվարճալի խաղեր և ինտերակտիվ ժամանց,
Աճպարարական համարներ ու անակնկալներ,
Երաժշտական ծրագիր և տոնական երեկո։
Միջոցառումների ընթացքում երեխաներին սպասվում են զվարճալի խաղեր, հետաքրքիր փորձություններ, աճպարարական հրաշքներ, ստեղծագործական զբաղմունքներ, անակնկալներ և, իհարկե, իսկական կրկեսային շոու։
Հոկտեմբերի 3
Ժամը 16։00
«Օդի ճանապարհորդները» կրկեսային ներկայացումը՝ Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում։
Հոկտեմբերի 4
Ժամը 12։30
Կրկեսային զվարճալի օր՝ Վերիշենում՝ վարպետաց դասերով, զվարճալի խաղերով, ստեղծագործական զբաղմունքներով, որմնանկարչությամբ և բազմաթիվ անակնկալներով։
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլոր երեխաներին, ծնողներին՝ միասին անցկացնելու ուրախ, գունեղ և հիշարժան օրեր։
Եկե՛ք միասին բացահայտենք կրկեսի կախարդական աշխարհը։