Սյունիքում նշվեց Կապանի արվեստի քոլեջի 60-ամյակը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Կապանի արվեստի պետական քոլեջի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է ներկաներին՝ ուսումնական հաստատության հիմնադրման հոբելյանի առթիվ ու մասնավորապես նշել․

«Արվեստի բնագավառում մասնագետ-կադրեր պատրաստող Սյունիքի միակ միջին մասնագիտական կրթական հաստատության միայն անցած ուղին չէ, որ փառավոր է։ Հավատացած եմ, որ դեռ երկար տարիներ քոլեջը հարուստ կենսագրություն կկերտի ու դրանով կներկայանա բոլորիս»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից Էդգար Մարտիրոսյանը նաև քոլեջի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց կրթօջախի տնօրենին ու մի խումբ աշխատակիցների՝ քոլեջի զարգացման գործում ունեցած վաստակի, ուսուցման որակի բարձրացմանը նպաստելու և մասնագիտական նվիրված աշխատանքի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել