Դիտումների քանակը` 82
219 Views
Սյունիքի մարզպետի գավաթ. Բազկամարտի Սյունիքի մարզի բաց առաջնություն
Ապրիլի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի համատեղ համագործակցությամբ Գորիսում անց է կացվելու բազկամարտի Սյունիքի մարզպետի գավաթի մրցաշար։
Առաջնությունը կանցկացվի երկու տարիքային խմբերով՝ մինչև 18 տարեկաններ և 18 տարեկանից բարձր։
Մինչև 18 տարեկան տարիքային խմբում առաջնությունը կանցկացվի 50 կգ, 60 կգ, 70 կգ, 80 կգ և 80+ քաշային կարգերում։
18 տարեկանից բարձր տարիքային խմբում առաջնությունը կանցկացվի 60 կգ, 70 կգ, 80 կգ, 90 կգ, 100 կգ և 100+ քաշային կարգերում։
Առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան դրամական պարգևներ:
Գրանցման վերջնաժամկետը մինչև ապրիլի 20-ը, ժամը 18։00։
Մանրամասների և գրանցման համար զանգահարել՝ 077-99-39-20, 099-86-07-99