Դիտումների քանակը` 20
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորեպես վերաբերում էին
ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին,
Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը,
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում։