«Սեր Սյունիք»-ից՝ նվերներ նորածիններին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
«Սեր Սյունիք»-ից՝ նվերներ նորածիններին

«Սեր Սյունիք»-ից՝ նվերներ նորածիններին

«Սեր Սյունիք»-ի նախաձեռնության ղեկավար Աննա Աստվածատուրյան -Տուրկոտը այցելեց Գորիսի ԲԿ և նվերներ հանձնեց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գտնվող նորածիններին։

Այս տարվա հունիսից Աննա Աստվածատուրյանի հիմնադրամը Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի և Սիսիան համայնքներում «Սեր Սյունիք» նախաձեռնության մեկնարկն է տվել։

«Սեր Սյունիք»-ը յուրաքանչյուր նորածնին նվերների տուփ է տրամադրում, որտեղ առկա տեսականին պատրաստված կամ գնված է Հայաստանում՝ Հայաստանի տնտեսությանը աջակցելու միտումով։

Ի դեպ՝ Աննա Աստվածատուրյանի արմատները Սյունիքից են․ պապիկն ու տատիկը Խնձորեսկից և Քարաշենից են, իսկ Սյունիքում նախագիծ անելը՝ վաղամեռիկ հոր խնդրանքն է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել