Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուլու Մամեդլին նշում է, որ Ադրբեջանում ռազմատենչ հռետորաբանությունը կրկին նոր թափ էր ստանում։ Նա նաև նշում է երկու հիմնական պատճառ, թե ինչու Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվի ալիևյան դիկտատուրայի իշխանության ընթացքում։ Ըստ նրա.
Ռեժիմը թշնամու կերպարի կարիք ունի, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից և պահպանի վախի մթնոլորտը,
Ռուսաստանը շահագրգռված է կոնֆլիկտով (Արցախյան), որպեսզի պահպանի ազդեցությունն Հարավային Կովկասում։
Այնուհետև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը նշում է, որ «Այդ ամենը արվում է, որպեսզի Ադրբեջանի ժողովուրդը, որի 75%-ն հազիվ է ծայրը ծայրին հասցնում, չկարողանա հաշվետվություն պահանջել իրենից գողացված միլիարդների մասին»։
Իմ կողմից հավելեմ, որ Ադրբեջանի կողմից անգամ չեն էլ թաքցվում այն նպատակները, որոնք Ալիևը իր առաջ դրել է։ Ալիևը պահպանելու է հայերի նկատմամբ ատելությունը, թշնամու կերպարը նրա իշխանության հիմնական գործիքն է։ Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանը չի կարող երկարատև հակամարտային վիճակում լինել, քանի որ սրանք բացարձակապես տարբեր «քաշային կարգեր» են, մյուսը ներքին թշնամու կերպարի ստեղծումն է, ինչպես արել է Փաշինյանը, սակայն Ադրբեջանի դեպքում թալիշների կամ լեզգիների հետ կոնֆլիկտը կարող է նոր անջատողականություն բորբոքել երկրում, ուստի հիմնական թշնամու կերպարը շարունակելու է մնալ հայը։