Վերջերս Ֆրանսիայի Վիեն քաղաքում ստեղծվել էր <<ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ>>` Եվրոպական ցանցի մասնակիցներից։
Ավելի քան 80 երիտասարդ երաժիշտներ` 11 տարբեր երկրներից համատեղ աշխատում էին մոտ մեկ շաբաթ։ Այդ նվագախմբի մասնակիցներից էր նաև Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնի 5-րդ դասարանի աշակերտուհի` Սվետա Հարությունյանը, դասատու` Նունե Նազարյան, ով նվագախմբի ամենափոքրիկ կատարողն էր։ Փորձերն ընթանում էին Վիենի կոնսերվատորիայում։ Հինգ օր համատեղ աշխատելուց հետո նվագախումբը նոյեմբերի 1-ին հանդես եկավ երկու համերգով։ Ծրագրում ընդգրկված էին ֆրանսիացի կոմպոզիտորների հինգ հանրաճանաչ ստեղծագործությունները։
Նվագախմբի դիրիժորը հանդիսատեսին ներկայացրեց Գորիսից մեկնած` Հայաստանը ներկայացնող միակ կատարողին` Սվետա Հարությունյանին, ով արժանացավ բուռն ծափահարությունների։
Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/100037119635275/posts/1504229500824357/?rdid=89XlKOTx9RjP3VHc#