Ջերմություն և ժպիտներ՝ սահմանամերձ Խնձորեսկում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
174 Views

Խնձորեսկ բնակավայրի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Հա

մալսարան-ին հիանալի նախաձեռնության համար՝ այսօր սահմանամերձ Խնձորեսկ բնակավայրի մի խումբ փոքրիկներ արժանացան ամանորյա նվերների և ջերմ ուշադրության։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ նախաձեռնողականության, մարդասիրության և անկեղծ նվիրումի համար։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև բոլոր անձանց և կառույցներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր նախաձեռնության կայացման գործում։

Սահմանամերձ բնակավայրի փոքրիկների համար նման ուշադրությունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ Ձեր բարի գործը այսօր լույս ու ժպիտ պարգևեց մեր երեխաներին՝ միաժամանակ փոխանցելով հոգատարության, համերաշխության և ազգային միասնականության խոր իմաստը։

Թող Ձեր բարեգործական առաքելությունը լինի շարունակական, իսկ առաջիկա տարիները՝ լի նոր ձեռքբերումներով, հաջողություններով և մարդասիրական արժեքներով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել