Պետական բյուջեում այս տարի 537.5 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.5 միլիարդ դոլարի պակասուրդ կա:
Անխնա տնտեսական աճ ու տնտեսական ակտիվության անիմաստ ցուցանիշների գովազդիչների աշխատանքի արդյունքը՝ միայն այս տարի 1,5 միլիարդ դոլարի պակասուրդ պետական բյուջեի։
Իրենց լուրջ մասնագետ համարող տնտեսագետներ կան Հայաստանում, որ լուրջ դեմքերով տնտեսությունից ու տնտեսական աճից են խոսում, որը չկա՝ գոյություն չունի։ Հայաստանին համարժեք երկրների տնտեսությունները մոտ 10 անգամ ավելի մեծ ՀՆԱ ունեն՝ 1 բնակչի հաշվարկով։ Պոտենցիալի 10%-ը տնտեսություն չի։ Էսքանով Հայաստանի տնտեսության սահմանումը տանք, լուրջ տնտեսագետներին էլ խնդրենք օդ-օդ չխոսեն։
Հայաստանը 80 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցնում պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար, վարկատուն OPEC-ն՝ նավթ արտահանող երկրների կազմակերպությունը: Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ գումարը պետք է ծախսեն մինչև սեպտեմբերի 30-ը:
Հայաստանի կառավարությունն այս նոր վարկը պետք է մարի մինչ 2044-ի հունվարի 15-ը:
Աղբյուրը՝ Ազատություն