Ուրեմն տելեգրամիս անընդհատ «Կարճ փաստեր»
անվանումով էջից ծանուցումներ է գալիս, բացում եմ, կարդում, հիանում, մտածում թե էս ինչ հետաքրքիր նախաձեռնություն է, բայց զարմանում եմ, թե ես ինչի՞ եմ ստանում իրենից ծանուցումներ, որովհետև «պադպիսկա» չեմ եղել։
Երեկ երեկոյան նստած եմ, հերթական ծանուցումն է գալիս, բարձրաձայն կարդում եմ ու հեղինակավոր խոսքով ուզում եմ ուղղակի տղայիս լսեցնել տալ։
֊Մայքլ, հլը տես ինչ լավ նախաձեռնություն է, շատ հետաքրքիր մտահաղացում է։ Կարճ, բայց կարևոր փաստեր են տեղադրում` հետաքրքիր և՜ մեծերի, և՜ երիտասարդների համար,֊ ու բարձր սկսում եմ կարդալ մի քանիսը։
Մեկ էլ հայր ու որդի իրար են նայում, բարձր ծիծաղում։
֊Մամ ջան անգիր ասեմ թե՞ կարդում ես։
Ես և՜ կարդում եմ և՜ գլուխս կախ շարունակում խոսքս, մտածելով, որ Մայքլը հերթական անգամ ասելու է. ես դա գիտեմ։
֊ Օրվա ծանր լուրերից հետո սա շատ լավ Էջ է, ուղղակի չեմ հասկանում, թե ինձ ծանուցումներ որտեղի՞ց պիտի գա։ Ախր ես էս էջի հետևորդ չեմ։
֊Ասեմ, ասեմ մամ ջան, էդ էջը բացել և հետաքրքիր Կարճ փաստեր տեղադրում է քո տղան` Մայքլ Մինասյանը, իսկ էջին պադպիսկա եղել եմ ես, բայց իհարկե քո հեռախոսով։
Մի խոսքով լինքը թողնեմ էստեղ դուք էլ մտեք, «պադպիսկա»
եղեք ու հետևեք գիտունիկիս էջին։
Հ.Գ. Առաջին նկարում Բանակի օրվա առթիվ դասղեկի և աղջիկների կողմից պատրաստված անակնկալն է, որտեղ տղաս ինտերնետային ծրագրերի գիտակ է ճանաչվել։
Երկրորդ Նկարում էլ դասղեկի ուղեկցությամբ տղայիս դասարանը կենսաբանության բաց դաս է անցկացնում Գորիսի ԲԿ֊ում, որտեղ համարձակ իր արյունն է հանձնում ուսումնասիրության։