Պատահական երջանիկ հայտնագործություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
155 Views

1958-1959 թթ. Հարժիսի մի բնակիչ տուն էր կառուցում ներկայիս գյուղի մոտ գտնվող ամայի տարածքում որը փորելիս՝ պատահաբար մի մեծ քարաբեկոր է նշմարվում: Համագյուղացիների օգնությամբ Հակոբը հողի տակից հանում է այս արժեքավոր գտածոն և տեղադրում իր նորակառույց տան առջև: Հարժիս այցելած հնագետների և տեղացիների համոզմամբ՝ գյուղում առկա են նախաքրիստոնեական դամբանադաշտեր. հնարավոր է, որ հնգադեմ կուռքը հայտնաբերված լինի in sutu՝ այսինքն հենց իր սկզբնական տեղադրման վայրում:

Չլուծված առեղծված
Հնգադեմ կուռքի կառուցվածքը մի շարք հարցեր է հարուցում՝ կապված դրա նախնական կիրառության հետ: Արդյո՞ք կուռքի դեմքերը քանդակվել են իբրև հարգանքի տուրք որևէ գերագույն աստծո և նրա հինգ փոխակերպումների: Անհատակա՞ն թե՞ խմբային պաշտանմունքի համար է այն նախատեսված եղել: Արդյոք կուռքը որպես մահարձա՞ն է կանգնացվել, թե՞ գործածվել է իբրև պաշտանմունքի ու երկրպագության առարկա: Արդյո՞ք այն հեթանոսական ծեսերում և պաշտանմունքային արարողություններում որևէ դեր է խաղացել. եթե այո ի՞նչ գործառույթներ է ունեցել: Բազալտե հիմքի եզրից դատելով՝ հավանական է ենթադրել, որ կուռքը նախապես կանգնեցված է եղել սյան վրա՝ սրբավայրի կամ դամբարանի կենտրոնում:
Այժմ այն պահպանվում է Գորիսի երկրագիտական թանգարանում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել