-Ես լողացել եմ… լսվեց երթուղայինում նստած պապիկի ձայնը, որ հետո պարզվեց` հեռախոսով էր խոսում։
Շատ չանցած պապիկը նորից կրկնեց նույն խոսքերը` այս անգամ ավելի բարձր ու նյարդային…
Հետո զանգողը հարցրեց.
-Որտե՞ղ։
-Գուրգենի մոտ:
-…………..
-Դու լավ տղա չծնվար,_ շարունակեց պապիկը։
-Ի՞նչ(ենթադրաբար հարցրեց տղան)։
-Դու լավ տղա չծնվար,_կրկնեց հայրը։
-………………
-Եղավ, եղավ,-արձագանքեց ծեր հայրը ու անջատեց հեռախոսը….
….Հայացքով փնտրում էի պապիկին։ Ավտոբուսը, ինչպես միշտ, գերբեռնված էր և նրան միանգամից գտնել հնարավոր չէր…
Քիչ հետո լսվեց պապիկի կողքին նստած տղամարդու ձայնը.
-Մի’ արա, արյուն է գալիս…..
Հետո անձեռոցիկ ուզեց…. մինչև պայուսակիցս հանեցի գրպանի անձեռոցիկը, խնդրեցի, որ փոխանցեն, մի քանի անգամ նորից լսվեց տղամարդու սաստող ձայնը.
-Մի’ արա, մի’ արա…
Ուղևորների մի մասը մոտակա կանգառում իջավ։ Վերջապես հայացքով գտա պապիկին… աչքերը արցունքով ու արյունով էին լցված… մի ձեռքով արցունքներն էր մաքրում, մյուսով` անդադար գլուխն էր քորում….. պարզ չէր` նյարդային վիճակի՞ց, թե՞….
Աբովյան պուրակում պապիկն էլ իջավ երթուղայինից… Գլխի վերքը արյունոտ էր… Հագուստը մաշված էր, կեղտոտ… Երևի չէր էլ լողացել…
Ձեռքին, իր հոգու ու դեմքի պես ճմրթած, մաշված, մի տոպրակ էր, որի մեջ հավանաբար տեղավորել էր շորերը, որ լողանալուց հետո պիտի հագներ…
Հ.Գ. Նկարը ուշադրության համար է։
#Իրապատում
#Ամեն_ինչ_սկսվում_է_ընտանիքից
07.12.2024(թիվ 29 երթուղային ավտոբուս)