Դիտումների քանակը` 71
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՈՒԿԶՀ) աշխատակիցներն այսօր հանդիպեցին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։
Այցի նպատակը կատարված աշխատանքների արդյունքներին ծանոթանալն էր։
Սուբվենցիոն ծրագրերով 《Ուրբան》 կայուն զարգացման հիմնադրամն իր ներդրումն ունի ծրագրերում` որպես դոնոր կազմակերպություն։
Ոռոգման ջրահավաք ավազանի վերանորոգման և պոմպերի տեղադրման գործընթացներն իրականացվել են կազմակերպության միջոցներով։
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ հաջող համագործակցությունն ունի երկար պատմություն` սկսած դեռևս 2022 թվականից։ Կազմակերպության միջոցներով են վերանորոգվել նաև Տեղի Մելիք Բարխուդարի ամարաթի տանիքն, ու բարեկարգվել է հարակից տարածքը։