Ուսուցչի օրագիրը․ վերջին օրը դասասենյակում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ուսուցչի օրագրից ։

Այսօր 7-ամյա մի երեխա ինձ ասաց, որ ես անօգուտ եմ։

Այսպես ավարտվեց իմ վերջին օրը որպես հանրակրթական դպրոցի ուսուցչուհի։

Ոչ մի ժպիտ, ոչ մի զսպվածություն․

միայն մի չոր ձայն.

«Դու նույնիսկ չգիտես՝ ինչ անել TikTok -ում։ Մամաս ասում է՝ քեզ նման մեծերը պետք է թոշակի անցնեն»։

Ես ժպտացի։ Երևանամերձ համայնքի դպրոցներից մեկի տարրական դասարանում 36 տարի դասավանդելուց հետո սովորել եմ ոչինչ չընդունել անձնական։

Բայց ներսումս ինչ-որ բան ճաքեց։

Իմ անունը տիկին Սարգսյան է։

Եվ այսօր ես վերջին անգամ հավաքեցի իմ դասասենյակը։

80-ականների վերջին ուսուցիչ լինելը կոչում էր։

Մեզ հարգում էին։ Վստահում։ Հիանում։

Ծնողները ծնողական ժողովներին ծաղիկներ էին բերում։ Երեխաները բացիկներ էին նկարում ՝ծուռ տառերով, անկեղծ սրտերով։

Առաջին դասարանցու ինքնուրույն կարդացած առաջին նախադասությունը այն փոքրիկ հաղթանակն էր, որը երկար ժամանակ ոգևորում էր ինձ և ուժ տալիս։

Բայց դանդաղ՝ գրեթե աննկատ՝ ամեն ինչ փոխվեց։

Ոչ միանգամից։ Աստիճանաբար , բայց հաստատ։

Ինձ վրա գոռացել են աշակերտներիս առաջ։

Ոչ թե երեխաները, այլ ծնողները։

Մեկը հեռախոսը թափահարեց դեմքիս․

«Դու չես կարող դասարան կառավարել։ Ես տեսանյութը ունեմ հեռախոսիս մեջ»։

Նրանց որդին նկարահանել էր, թե ինչպես եմ փորձում հանգստացնել մեկ այլ երեխայի նյարդային վիճակը։

Եվ ոչ ոք չհարցրեց՝ արդյո՞ք ես լավ եմ։

Երեխաներն էլ ուրիշ են հիմա՝ առանց մեղքի զգացումի։

Աճում են մի աշխարհում, որտեղ ամեն ինչ չափազանց արագ է, աղմկոտ ու էկրաններից կախված։

Դպրոց են գալիս հոգնած, անհանգիստ։ Ոմանք՝ զայրացած, ոմանք՝ վախեցած։

Եվ այսքանից հետո մեզանից պահանջում են ամեն ինչ շտկել՝ օրական վեց ժամում, 28 երեխայի հետ, առանց օգնականի և գրեթե զրոյական բյուջեով։

Մի ժամանակ իմ դասարանը փոքրիկ ապաստարան էր։

Ընթերցանության հանդարտ ժամեր։Առավոտյան երգեր։ Բարության դասեր՝ մաթեմատիկայից առաջ։

Հիմա ամեն ինչ «ուսումնական նպատակներ» են ու «ակնկալվող վերջնարդյունքներ»։

Ուսուցչի արժեքը չափվում է նրանով, թե որքան կոկիկ է վեցամյա երեխան լրացնում թեստային աշխատանքը։

Այնուամենայնիվ, կային պահեր։

Ոսկե պահեր։

Մի ամաչկոտ տղա շշնջաց ականջիս․ «Ես ինքնուրույն կարդացի »։

Ինչոր մեկը գրություն էր թողել․ «Ես այստեղ ինձ անվտանգ եմ զգում»։

Մի աղջիկ ասաց․ «Դու նման ես իմ տատիկին։ Կուզեի քեզ հետ ապրեի»։

Այդ պահերն ինձ ուժ էին տալիս։

Բայց այս տարի ինչ-որ բան կոտրվեց։

Ավելի շատ բռնություն։ Սպառնալիքներ։ Մեր հոգեբանը հրաժարական տվեց աշնանը։

Ձմռանն արդեն փոխարինող ուսուցիչ չունեինք։

Հոգնածությունը կախված էր օդում՝ ինչպես մառախուղ։

Այսօր պատերիցս հանեցի վերջին նկարները։ Որոշները ավելի հին էին, քան աշակերտներիս ծնողները։

Գտա 1995-ի շնորհակալական մի բացիկ։

«Շնորհակալություն, որ սիրում էիք ինձ, նույնիսկ երբ ես ինձ շատ վատ էի պահում »։

Լաց եղա։ Որովհետև այն ժամանակ ուսուցիչ լինելը ինչ-որ բան էր նշանակում։

Թողեցի իմ պիտակների տուփը։ Իմ ճոճաթոռը։ Իմ համբերությունը։

Բայց ինձ հետ տարա թանկ հիշողություն այն երեխայից, որը երբևէ նայել էր ինձ վստահությամբ ու հարգանքով։

Չգիտեմ՝ հետո ինչ կլինի։

Գուցե կամավոր աշխատեմ գյուղի գրադարանում։

Գուցե հաց թխեմ։ Գուցե պարզապես նստեմ պատշգամբում, թեյ խմեմ ու հիշեմ այն տարիները, երբ աշխարհն ավելի մեղմ էր։

Որովհետև կարոտում եմ այն։

Երբ ծնողներն ու ուսուցիչները նույն կողմում էին։

Երբ «կրթություն» նշանակում էր հոգատարություն ,ոչ թե միայն դատարկ թվեր։

Եթե ճանաչում եք ուսուցչի՝ նախկին կամ ներկա, շնորհակալություն հայտնեք նրան։

Շնորհակալություն հայտնեք նրան ձեր աչքերով։

Ձեր ձայնով։

Ձեր հարգանքով։

Որովհետև այս աշխարհում, որը հաճախ մոռանում է երեխաներին՝ուսուցիչները մնում են։ Կանգնում են։Եվ հիշում են յուրաքանչյուր երեխայի, ում մոռանալ պարզապես չի կարելի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել