ՈՒսուցիչներն երբեք միայն կրթական համակարգում չեն եղել. Կարեն Ավագյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

51 տարեկան եմ , ու էս տարիքում էլ գտնում եմ ուսուցիչներ ։

Ուսուցիչներ ունեմ , որոնք հիմա ինձնից են խորհուրդ հարցնում ։

Այսինքն իզուր չեմ սովորել , տեղ կա առաջ եմ անցել ։

ՈՒ ուսուցիչներն երբեք միայն կրթական համակարգում չեն եղել ։

Այդ համակարգից դուրս կարող եք գտնել այն ուսուցիչներին , որոնք իսկապես ազատ են , իսկապես գիտակ են ու իսկապես գիտելիքի արժեքը գնի հետ չեն փոխում ու անգամ ամեն մեկին այդ գիտելիքին արժանի չեն համարում ։ Կան նաև այնպիսի ուսուցիչներ , որ իրենց գիտելիքն ու փորձը վերածում են արժեքայինի ու բավականին բարձր գնով վաճառում մասնավոր գործունեությամբ ։

Շատ շատերդ մեր հեքիաթներից էլ , հնագույն ավանդույթներից էլ գիտեք , որ մի փուլ կա , մի շեմ կա , ուր արդեն քիչ է փողը , ցանկությունը , ԽԾԲ-ն ։ Այդ շեմի վրա կարող եք երկար սպասել , մինչև ուսուցիչն զգա , որ դուք իր աշակերտն եք ։

Հարյուրներին , հազարներին կարող է սովորեցնել ուսուցիչն այն , ինչ պարտավոր է իր տեղով ու դիրքով , բայց հազվագյուտ մարդկանց է , որ գտնում և սովորեցնում է ․․․սրտով ։

Այնպես որ ատեստացիա , ռոճիկ , վաստակավոր ուսուցչի կոչում ․․․ Փուչ են ։ Իրականն աշակերտի գնահատականն է ․․․

Միակ , եզակի աշակերտի , կամ ևս մեկ երկուսի ։

Երբեմն նույնիսկ իրենց մեջ են հանդիպում երախտամոռ ու անշնորհակալ , գիտելիքն ի չարը կիրառողներ ․․․

Բայց այդ վերջին տեսակն հիմնականում գիտելիքը գնածների մեջ են շատ , ոչ թե ուսուցչի սիրտ մտածների ․․․

․

ՀԳ ։ Ուսուցիչ կա աշակերտ է փնտրում , դասատու էլ կա , որ տաք տեղ ․․․

Էսօրվա մասին էսքան բան ․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել