Ուռուցքաբան-գինեկոլոգի անվճար այց Գորիսի ԲԿ
Տեղեկացնում ենք, որ ս/թ դեկտեմբերի 29-ին, ժամը` 11։00-ից Գորիսի բժշկական կենտրոնում խորհրդատվություն կիրականացնի «Էրեբունի» ԲԿ ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ, բ.գ.թ. Շահեն Գարեգինի Փարսյանը։
Ո՞ր դեպքերում է պարտադիր դիմել ուռուցքաբան-գինեկոլոգի.
Ընտանեկան ծանրացած անամնեզի և նախկինում ունեցած չարորակ գոյացությունների (նամանավանդ վերարտադրողական օրգանների),
Սեռական օրգանների նախաքաղցկեղային և ֆոնային հիվանդությունների` արտաքին սեռական օրգանների լեյկոպլակիայի, դիսպլազիայի, խոցային ու երկար չլավացող վերքերի,
Դաշտանադադարում սեռական ուղիներից արյունահոսության, էնդոմետիումի ատիպիկ հիպերպլազիայի, պոլիպների, «արագ աճող» կամ մեծ չափերի միոմաների,
Կոնտակտակտային արյունահոսությունների, արգանդի վզիկի ծանր դիսպլազիայի կամ կասկածելի գոյացությունների,
Որովայնի ստորին հատվածում ցավերի, որովայնի՝ գոյացության կամ ասցիտիկ հեղուկի հաշվին չափերով մեծացման,
Արգանդի էնդոմետրիումի, արգանդի պարանոցի, ձվարանների ու արգանդափողերի, արտաքին սեռական օրգանների չարորակ և սահմանային ուռուցքային գոյացությունների,
Հետվիրահատական, հետբուժական վաղ և ուշ բարդությունների,
Օնկոգինեկոլոգիական հիվանդների պարբերական զննման և հսկողության անհրաժեշտության և այլ դեպքերում:
Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժիշկ Փարսյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 077-99-60-35